92-ամյա Հարիեթ Թոմփսոնը դարձել է ամենատարեց կինը, որը հաղթահարել է մարաթոնյան վազքը, գրում է AP-ն։

Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շարլոթ քաղաքի բնակիչը, որը ժամանակին հաղթահարել է նաեւ քաղցկեղը, Սան Դիեգոյի մարաթոնում ցույց է տվել 7 ժամ 24 րոպե եւ 36 վայրկյան արդյունքը։ Այս նվաճումը նա գրանցել է 92 տարեկան 65 օրական հասակում։

«Ես ինձ լավ եմ զգում։ Իսկ իսկապես մեծ ուշադրություն են դարձնում»,-  հայտարարել է կինը վազքից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա 16-րդ անգամ է մասնակցում մարաթոնին։

Նախորդ ռեկորդը սահմանել էր Գլեդիս Բերիլը, որը բարեհաջող հատել էր եզրագիծը 92 տարեկան 19 օրական հասակում։