Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 05.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ստամբուլի շուկա» կոչվող տարածքում` վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 112 հասցեի մոտակայքում` նախկին «Ստամբուլի շուկա» կոչվող տարածքում, այրվում է քարե տնակ, որը նախկինում ծառայել է որպես առևտրի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.50-ին, մարվել` 06.58-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, իսկ ներսում` կենցաղային իրեր: