Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում գողացել են ուղեւորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 57.000 դրամ եւ բանկային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դրամապանակը գողացել է 54-ամյա Անահիտ Ն.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























