Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները 52-ամյա Բախշի Ս.-ի տնամերձ հողամասում դրված կահույքի միջից հայտնաբերել են չորացված եւ մանրացված կանեփանման զանգվածներ, իսկ հողամասից՝ ապօրինի աճեցված, 4 կգ կշռով կանեփանման 82 բույս` խնամված եւ մշակված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բախշի Ս.-ն հայտարարել է, որ զանգվածները կանեփից պատրաստված թմրանյութ են, որոնք աճեցրել է ինքը:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:





























