Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում կհայտնվի առաջին բանտը, որի բոլոր բանտախցերը անհատական են լինելու։ Նոր բանտի շենքը կառուցվելու է Ասահիկավա քաղաքում՝ ներկայիս բանտի փոխարեն, քանի որ վերջինիս շահագործման ժամկետը սպառվել է։  Բանտը կկառուցվի հիմքից եւ կտեղավորի 500 բանտարկյալ, ինչը 100-ով ավել է, քան հիմա։ Սակայն գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բանտարկյալները ունենալու են անհատական բանտախցեր՝ հեռուստացույցով եւ մահճակալով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պատժիչ հաստատության ղեկավարությունը կարծում է, որ նորարարությունը կկրճատի բանտարկյալների միջեւ ծագող կռիվները։