Մայիսի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Իջեւան-Երեւան ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ե 320» եւ «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ-320»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: