Մայիսի 31-ին, ժամը 03.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 22/2 հասցեի դիմաց «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 59 հասցեի դիմաց «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի պատին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, Կապան-Կավարտ բանավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ճամփեզրի ժայռին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: