Առաջին եւ երկրորդ հարկերում բնակվելն ավելի օգտակար է մարդու առողջության համար:
Բժիշկներն ապացուցել են, որ բարձր հարկերում մագնիսական դաշտերը նպաստում են տարբեր հիվանդությունների առաջացմանը: Շենքերի բարձր հարկերի բնակիչները կարող են նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ ունենալ:
Dni24-ի փոխանցմամբ, այսպիսով, տարեց սերնդի պնդումը, որ մարդը պետք է ապրի հողին հնարավորինս մոտ, նոր իմաստ է ստանում:
Հասկանալի պատճառներով, մագնիսական դաշտի ուժը յուրաքանչյուր հարկի հետ նվազում է, ինչի արդյունքում տարբեր հիվանդություններ են առաջանում: Մասնագետների հավաստմամբ, բարձր հարկերում բնակվողները հակված են սիրտ-անոթային հիվանդությունների, իմունիտետի եւ նյարդային համակարգի խախտման:





























