Ամերիկյան գիտնականները հանգել են եզրակացության, որ տղամարդկանց մեկ հինգերորդը կանացի ուղեղ ունի՝ չնայած այն հանգամանքին, որ կանանց եւ տղամարդկանց ուղեղը զգալի տարբերություններ ունի:
Օրինակ՝ տղամարդիկ ավելի վատ են լսում: Իսկ կանայք ավելի սուր լսողություն ունեն՝ գլխուղեղի աջ կիսագնդի ակտիվության պատճառով, որը նրանց մոտ ավելի շատ է զարգացած, քան տղամարդկանց մոտ:
Որոշ զգացողությունների սրության պատճառով կանայք երբեմն ավելի արագ են հասկանում տղամարդկանց: Միաժամանակ, կանայք շրջապատող աշխարհն ավելի զգուշավորության են ընկալում, քան տղամարդիկ:
Նշվում է նաեւ, որ կանանց մեծ մասն ավելի բաց է շփման համար: Սակայն կանայք նաեւ ավելի զգուշավոր են պատահական ծանոթությունների հարցում: Գիտնականների խոսքով, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, չեն կարողանում խնդիրներն իրենց մեջ պահել: Նրանց միշտ զրուցակից է հարկավոր՝ «թեթեւանալու» համար:
Ըստ Svopi.ru-ի, գիտնականները պարզաբանել են, որ այս տարբերությունները կարող են կանանց եւ տղամարդկանց ուղեղում դրված լինել վաղ մանկությունից: Մասնագետները վստահ են, որ նույնիսկ այն, որ տղաները գնդակին ոտքով են հարվածում, իսկ աղջիկներն այն ձեռքն են վերցնում, կապված է հորմոնների տարբերության հետ:





























