ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:              

Մասնավորապես` Շիրակի  եւ Արագածոտնի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության, Երեւանի եւ Շիրակի տարածքային բաժինների  կողմից երեք տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված  ստուգումների արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 450,0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 4.1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտման   համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 27կգ /108հատ/ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ կրթահամալիր:

Արմավիրի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 21.0կգ «սիգ», ինչը  սահմանված  կարգով  հանձնվել  է  Սեւանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզ:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 8.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.83մլն.դրամ: