Արագ սննդի KFC ցանցը չինական 3 ընկերությունների դատի է տվել այն բանի համար, որ նրանք նպաստել են KFC –ի մասին ստահոդ լուրեր տարածելուն։
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ ստահոդ լուրերից մեկը եղել է հայտարարությունն այն մասին, որ KFC –ի սննդատեսակների պատրաստման մեջ օգտագործվող հավը եւ միսը գենետիկորեն մոդիֆիկացված են. նրանք ունեն 6 թեւ եւ 8 ոտք, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
KFC-ն 1.5 մլն յուան (242 հազար դոլար) վնասի փոխհատուցում եւ բոլոր երեք ընկերություններից ներողություն է պահանջում։
Դատարանն արդեն ընդունել է հայցը։





























