Գիտնականներն օձի մնացորդներ են հայտնաբերել, որի սննդակարդում տիտանոզավրերի ձագեր են եղել: Բուսակեր այս դինոզավրերը բնակվել են բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից: Մեծ տիտանոզավրի քաշը կարող էր հասնել 110 տոննայի, իսկ երկարությունը՝ 40 մետրի:
Օձի եւ նրա զոհի մնացորդները հայտնաբերվել են 1987 թվականին, Հնդկաստանի արեւմտյան Հուջարաթ նահանգում: Սակայն գիտնականները նախ չեն կարողացել օձի մնացորդներն առանձնացնել ձվից նոր դուրս եկած դինոզավրի մնացորդներից: Միայն 2001 թվականին է Միչիգանի համալսարանի հետազոտողներին հաջողվել համակողմանի վերլուծության ենթարկել գտածոները եւ պարզել, որ իրականում դրանք ձվի, տիտանոզավրի ձագի եւ օձի մնացորդներ են:
Ըստ Gazeta-ի, հնագետները եւս երկու օձի մնացորդներ են գտել, որոնք նույնպես, ինչպես եւ առաջինը, տեղակայված են եղել իրենց զոհերի մոտ: Նախկինում գիտությանն անհայտ օձին Sanajeh indicus են կոչել:





























