ԱՄՆ-ի Վերամշակման կենտրոնը փնտրում է անհայտ կնոջը, ով որպես աղբ հանձնել է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը: Մոդելը, որը Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը վաճառել են 666.66 դոլարով, ներկայում հազվագյուտ է հանդիպում: Դեն նետված Apple I-ը վաճառել են 200 հազար դոլարով, որի կեսը ցանկանում են փոխանցել տեխնոլոգիաներից ոչինչ չհասկացող կնոջը:
Ամերիկուհին Apple I-ն իր տանը գտել է ամուսնու մահից հետո նրա իրերը հավաքելիս: Ըստ RosInvest-ի, մի քանի տուփ էլեկտրոնիկա հավաքելով՝ նա դրանք հանձնել է Վերամշակման կենտրոնին: Apple համակարգիչը եզակի է նրանով, որ արտադրվել է 1976 թվականին, ընդամենը 200 օրինակով:
Համակարգիչը վաճառել են մասնավոր կոլեկցիոների, 200 հազար դոլարով: Կնոջը փնտրելու գործը դժվարանում է, քանի որ նա չի ներկայացել եւ կապի որեւէ միջոց չի թողել:





























