Ամերիկյան Միչիգան նահանգի Շելբի քաղաքի ոստիկանները խոճկոր են բռնել: Արտասովոր կալանավորի հետ լուսանկարները տեղադրել են Facebook սոցիալական ցանցում քաղաքային ոստիկանության շենքում:

Ըստ Mignews-ի, հանգիստը խախտողի մասին իրավապահներին տեղեկացրել է տեղի բնակչուհի Դեբորա Դերիմաքերը: Նա պատմել է, որ այգում աշխատելիս է եղել, երբ խոճկորը մոտ է վազել եւ սկսել հետապնդել իրեն, իսկ հետո նրա ուշադրությունը գրավել է գնդակը:

Չիմանալով ինչ անել՝ ամերիկուհին փրկարար ծառայություն է զանգահարել: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները բռնել են խոճկորին: Շուտով կենդանուն վերադարձրել են տիրոջը, որն ավելի վաղ հայտարարել էր նրա անհետացման մասին: