Եթե չեք կարողանում դիմանալ գիշերային ժամերին սառնարանը բացելու գայթակղությանը, հավանաբար, դա ձեր մեղքը չէ: Բրիգամ Յանգի համալսարանի մասնագետների խոսքով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ երեկոյան ժամերին ուղեղը դժվարությամբ է կառավարում քաղցի զգացողությունը:
Ըստ Kedem-ի, հետազոտողները սքանավորել են մարդկանց ուղեղը՝ պարզելու համար, թե օրվա տարբեր ժամերին այն ինչպես է արձագանքում բարձր եւ ցածր կալորիականությամբ սննդին:
Գիտնականները հայտնաբերել են, որ ուտելիքի պատկերները կարող են ուղեղի ակտիվության նշաններ առաջացնել, սակայն այդ նյարդային արձագանքները երեկոյան ժամերին ավելի ցածր են: Դա նշանակում է, որ ուշ ժամերին սնունդն ուղեղի կողմից ավելի պակաս ախորժաբեր է ընկալվում, արդյունքում մարդը սկսում է ավելի շատ սնվել՝ հագեցվածության անհրաժեշտ զգացողությունը ստանալու համար:





























