ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեք Ջոնսոնը խոստացել է բարեփոխել երկրի օդանավակայաններում իրերի վերահսկման համակարգը այն բանից հետո, երբ այդ համակարգը փորձարկությունների ժամանակ բավարար արդյունավետություն չի ցուցադրել։

Համակարգի փորձարկության ժամանակ մետաղադետեկտորները 95 տոկոս դեպքերում չեն արձագանքել պայթուցիկներին եւ զենքին։

Փորձարկումներից մեկի ժամանակ ռումբը ամրացված է եղել հատուկ ծառայության աշխատակցի մեջքին, իսկ մետաղադետեկտորը չի արձագանքել դրան, գրում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

 ABC News-ի տեղեկություններով՝ փորձերն անցկացվել են ԱՄՆ 70 օդանավակայաններում, եւ միայն նրանցից 3-ում են մետաղադետեկտորները արձագանքել արգելված իրերին։