Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 37-ամյա Գարուշ Ե.-ն եւ 28-ամյա Արմեն Խ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն եւ Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում ոմն Հենզելի կողմից թմրամիջոց հյուրասիրելու եւ այն օգտագործելու հետեւանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենզելի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:





























