Մայիսի 31-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Մխիթար Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա ձեռքի ափի միջից հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ տաբատի գրպանից՝ լուցկու տուփ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով:

Վերջինս հայտնել է, որ թմրամիջոցը նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար:

Կատարվում է հետաքննություն: