Հունիսի 1-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ- 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ազատան գյուղում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանության Ախուրյանի բաժին:

Կատարվում է քննություն: