Գոշավանք գնացած եւ անհետացած երիտասարդը հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ-ից:

Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ 29-ամյա Վ. Տ.-ն (Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ) մոլորվել և հայտնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում: Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի  «Ռեդ Հոթել»  հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Ժամը 02.10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան: