Որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օրական 3 անգամ հաց ուտել, որպեսզի խուսափենք ավելորդ սննունդ ընդունելուց։ Սակայն նման ձեւով սնվելու օգուտն այսօր հարցականի տակ է դրված, քանի որ Քալիֆորնիայի եւ Նյու Մեքսիկոյի  համալսարանների գիտնականները եկել են այն եզրակացության, որ փոքր քանակությամբ հաճախակի սնունդը կարող է առանցքային դեր խաղալ նիհարելու համար։ Շատ աստղեր, օրինակ՝ Ջենիֆեր էնիսթոնը իրենց սլացիկ մարմնով պարտական են հենց այդ սննդակարգին, գրում է Kedem-ը։

Փորձարկության ընթացքում 2 շաբաթ շարունակ մասնագետները ստուգել են սննդակարգի 2 տեսակներ։ Առաջին սննդակարգում ընդգրկված է եղել օրական մեծ չափաբաժնով 2 սննդատեսակ, իսկ երկրորդում՝ 6-անգամյա փոքր քանակով սնունդ։ Երկու դեպքերում էլ մասնակիցները կարողացել են նիհարել, սակայն երկրորդ խմբի մասնակիցները բարելավել են իրենց առողջական վիճակը եւ կորցրել են ավելի քիչ ոչ յուղային զանգված։