Արիզոնայի համալսարանի հետազոտողները հանգել են եզրակացության, որ տարեց ամուսիններն ազդում են միմյանց առողջական վիճակի վրա:

Մասնագետներն ուսումնասիրել են Եվրոպայում շուրջ 60 տարեկան 8 հազար ամուսնական զույգի շրջանում անցկացված «Առողջության, ծերացման եւ թոշակի անցնելու մասին» հարցման արդյունքները: Նրանք հարցվածների մասին 6 տարվա ընթացքում տեղեկություններ են հավաքել երեք անգամ (2004-2005 եւ 2010-2011 թվականներին):

Ըստ Gazeta-ի, գիտնականները հաշվի են առել հարցվածների առողջական վիճակի եւ կյանքի որակի մասին հաշվետվությունը, ինչպես նաեւ կոգնիտիվ թեստերի արդյունքները:

Նրանք փոխադարձ կապ են գտել ամուսինների առողջական վիճակի միջեւ եւ ցույց տվել, որ ֆիզիկական վիճակն ու բանականության գործառույթի պահպանումը երկու կարեւոր գործոններ են, որոնք ազդում են տարեց զույգերի կյանքի որակի վրա: