Ամերիկյան հետազոտողները պարզել են, որ ծնողական սիրո եւ հոգատարության ավելցուկը չի կարող չեզոքացնել երեխաների նկատմամբ չափազանց վերահսկողության բացասական հետեւանքները: Այդպիսի հետեւանքներից են ցածր ինքնագնահատականը, ռիսկային վարքագծի հակվածությունը, օրինակ՝ ալկոհոլի հանդեպ հակումը:
Ըստ Gazeta-ի, գիտնականները վերլուծել են 4 տարբեր համալսարաններից 438 ուսանողի տվյալները՝ համեմատելով նրանց ինքնագնահատականը, ուսման մեջ հաջողությունները, ռիսկային վարքագծի հակվածությունը, ծնողական վերահսկողության եւ ջերմության մակարդակը:
Emerging Adulthood ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հասունացման շրջանում առավելապես վտանգավոր է չափազանց վերահսկողության եւ ուշադրության ու ջերմության պակասի համադրությունը:
Մասնագետների կարծիքով, երիտասարդները խնդիրներ լուծելու հարցում ավելի մեծ ինքնուրույնության կարիք ունեն, սակայն դա չի նշանակում աջակցության եւ հոգատարության լիարժեք բացակայություն:





























