Իսրայելցի զինվորին 11 օրով տնային կալանքի են ենթարկել խոզապուխտով սենդվիչի համար, փոխանցում է Associated Press-ը։
ԱՄՆ-ում ծնված զինվորը, որի անունը չի հրապարակվում, լինելով բանակային համազգեստով, կերել էր այդ սենդվիչը, իսկ Իսրայելի բանակում խստորեն պահպանվում է կոշեռը։
Դատարանը երիտասարդին 11-օրյա կալանքի է դատապարտել ռամաբազայում, սակայն իրավապահների եւ հարազատների դիմումից հետո այն փոխարինել էին տնային կալանքով, գրում է Gazeta-ն։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Բոսթոնից տեղափոխված իսրայելցին ուղղակի տեղյակ չի եղել բանակում խոզապուխտի խստագույն արգելքի մասին, իսկ չարաբաստիկ սենդվիչը նրա համար պատրաստել էր տատիկը։





























