Հետծննդաբերական դեպրեսիան այլեւս միայն մայրերի բնորոշ խանգարում չէ: Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 10%-ի մոտ երեխայի լույս աշխարհ գալուց հետո դեպրեսիայի ախտանշաններ են առաջանում:
Ըստ MedikForum-ի, տղամարդկանց դեպրեսիայի է հանգեցնում նյութական դրության շուրջ անհանգստությունը, ինչպես նաեւ կանանց հետ հարաբերությունների փոփոխությունը, որոնք իրենց ժամանակի զգալի մասը սկսում են տրամադրել փոքրիկին:
Ավելին, ըստ փորձագետների, որոշ տղամարդիկ նույնիսկ թերարժեքության զգացում են ունենում՝ իրենց համեմատելով այնպիսի «կատարյալ հայրերի» հետ, ինչպիսիք են, օրինակ, Բրեդ Փիթն ու Դեւիդ Բեքհեմը:
Բացի այդ, շատ տղամարդիկ երեխայի ծննդից հետո ստիպված են լինում ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար: Միաժամանակ, տղամարդկանց շատ փոքր մասն է հոգեբաններից օգնություն ստանում:





























