Թայլանդում բացված աշխարհի առաջին Ace and Cups «մոգության» սրճարանում սուրճի եւ թխվածքի հետ սիրային հմայություններ եւ սեւ մոգություն են վաճառում: Հաստատությունը գտնվում է Բանգկոկի կենտրոնում:

Ըստ The Daily Mail-ի, Ace and Cups-ի ներքեւի հարկում կարելի է ձեռք բերել ըմպելիքներ, տարբեր ուտեստներ եւ «հմայության» գործիքներ, այդ թվում՝ կախարդական փայտիկներ, իսկ վերին հարկում «գերբնական ծառայություններ» են առաջարկում: Մասնավորապես, այցելուները կարող են պատմել իրենց ցանկությունների մասին, ինչից հետո նրանց տեղեկացնում են հնարավոր տարբերակների մասին:

Ըստ Gazeta-ի, սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքն ու թխվածքը կարելի է ընտրել այցելուի համաստեղության նշանին համապատասխան: