Նյու Յորքում մետրոյի տղամարդ ուղեւորներին ոտքերը լայն տարածելու համար կտուգանեն: Փաստորեն, այսուհետ ուժեղ սեռի ներկայացուցիչները ստիպված կլինեն վերահսկել իրենց մարմնի շարժումները:

Svopi կայքի փոխանցմամբ, ԱՄՆ-ում վաղուց սուր է մարդու անձնական տարածության խնդիրը: Իսկ նորամուծությունը տարածվում է բացառապես տղամարդկանց վրա:

Տեղի բնակիչները բավական հաճախ են համացանցում լուսանկարներ հրապարակում, որտեղ մետրոյում լայն տարածված ոտքերով մարդիկ են պատկերված: Այդ թեմայով նույնիսկ հատուկ բլոգ են ստեղծել: