Ոմանք առանձնապես ժպտուն չեն, իսկ ոմանք ծիծաղում են ցանկացած առիթով: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը 5-HTTLPR գենն է:
Ըստ The Hindustan Times-ի, մարդիկ, որոնք այդ գենի ավելի կարճ ալելն ունեն, ավելի հաճախ են ծիծաղում, իսկ ում ալելային գենը երկար է, ավելի հազվադեպ: Մարդն ալելներից մեկը ժառանգում է մորից, մյուսը՝ հորից:
Մասնագետները երեք գիտափորձ են անցկացրել: Առաջին դեպքում երիտասարդները մուլտֆիլմ են դիտել, երկրորդ փորձի ընթացքում տարբեր տարիքի կամավորները ուրախ հոլովակ են դիտել, իսկ երրորդ փորձի ժամանակ ամուսնացած զույգերը քննարկել են ընտանիքում իրենց խնդիրները:
Ըստ «Ռոսբալտ»-ի, դրանից հետո գիտնականներն անալիզի են ենթարկել 336 մարդու թքի նմուշները: Պարզվել է, որ ավելի հաճախ ամեն ինչին դրական են արձագանքել 5-HTTLPR գենի կարճ ալել ունեցող մարդիկ:





























