«Հայաստանի էլեկտրացանցերի» ղեկավարությունը պետք է գնա եւ մտածի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խորհրդարանում ՀԷՑ-ի, էներգետիկայի նախարարության եւ ՀԾԿՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո։

Հարցին, թե պատգամավորները ինչ են հարցրել ՀԷՑ տնօրեն Բիբինին, Բաղդասարյանը պատասխանել է. «Բիբինին ասվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր»։

Հարցին՝ արդյոք քննարկվել է առանձնատների եւ մեքենաների վարձակալության հարցը, Բաղդասարյանը պատասխանել է. «Քննարկվել է ամեն ինչ։ Ոչ ոք իրավունք չունի դրանք սակագնի մեջ մտցնելու»։

«Նրանք պետք է նան եւ մտածեն զորւյցի մասին։ Իսկ ՀԾԿՀ նիստում, կարծում եմ, ամեն ին հստակ եւ օպարզ կլինի։ Գաղտնի ոչինչ չի արվի։ Նրանք իրենց պատճառները կբերեն, հանձնաժողովը՝ իրենը»,- ասել է Բաղդասարյանը։