Հունիսի 2-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Շենգավիթի  բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 28-ամյա Արման Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: