Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝, հունիսի 3-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածում` ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ – Երեւան հատվածի 4-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 51 AS 001 պ/հ (վարորդ Ա. Ս.), «Մերսեդես» մակնիշի 54 GG 555 պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1968թ.) եւ «Լեքսուս» մակնիշի 10 AM 200 պ/հ (վարորդ Հ. Կ.) ավտոմեքենաները:

Հրշեջ – փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գ.Ս.-ին եւ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մ. Դ.-ին (ծնվ. 1956թ.), ովքեր հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ – փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ անջատել մարտկոցները: