Մոտավոր հաշվարկներով Հայաստանի 48.8 տոկոսը (14519 ք/կմ) անապատանում է, հաղորդում է «ԷկոԼուրը»

Այդ տարածքները գտնվում են Լոռու եւ Տավուշի մարզերում: Հայաստանի տարածքի 24.3 %-ը (7233 կմ2) գտնվում է անապատացման ռիսկի գոտում:  Միայն Հայաստանի 22.6%-ի (6742 կմ2) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն: Այս մասին նշված է  «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի մայիսի 27-ին: Ըստ փաստաթղթի` այս պատկերը ստացվել է`  հաշվի առնելով տեղումների ամենամյա միջին մակարդակը եւ պոտենցիալ գոլորշիացումը: