Ինդոնեզիայում արթնացել է Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ հրաբուխը։ Լավայի ծավալը մեծացել է 3 մլն խ/մ –ով։  Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունից հայտնել են, որ հրաբխի գմբեթը կարող է փլուզվել։

Իշխանությունները սկսել են վտանգավոր գոտուց 6 հազար բնակիչների տարհանումը։ Առաջին հերթին տարհանվելու են հրաբխից 3 կմ շառավղով բնակվող մարդիկ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հրաբուխը գտնվում է ծովի մակարդակից 2460 մ բարձրության վրա։