Օհայոյում դատավոր Մայքլ Չիքոնեթին 19-ամյա Վիկտորյա Բասքոմին ստիպել է ոտքով մոտ 50 կմ անցնել այն բանի համար, որ աղջիկը չի վճարել տաքսու ուղեվարձը։

Հենց այդ տարածությունն է նա անցել տաքսիով, որի վարորդին հետո հրաժարվել է վճարել։ Դատավորը աղջկան  ընտրության հնարավորություն է տվել. կամ բանտ նստել կամ ոտքով զբոսնել դաստիարակչական նպատակներով։ Ընդ որում, այդ տարածությունն աղջիկը անցել է 2 օրում։ Աղջիկը նաեւ ստիպված է տաքսիստին վճարել պարտք մնացած 100 դոլարը, հայտնում է ABC News-ը։

Երբ Վիկտորյան անցել է իր պարտավորության կատարմանը, դատավորը խղճացել է աղջկան, քանի որ ճանապարհը եղել է ոչ թե ասֆալտապատ, այլ ցեխոտ հողապատ եւ կրճատել տարածությունը մինչեւ 32 կմ։