Ստամբուլում թուրքական Հաթայ քաղաք ուղեւորվող ինքնաթիռից իջեցրել են 10 ինդոնեզացիների եւ 2 սիրիացիների՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մասին զրուցելու համար: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն:
Ոստիկանության տվյալներով, ուղեւորներից մեկը լսել է, թե ինչպես են ինդոնեզացիներն արաբերենով խոսում ջիհադի եւ ԻՊ-ի մասին: Զգոն քաղաքացին մտահոգությունները փոխանցել է անձնակազմի անդամներին, որոնք էլ ոստիկանություն են կանչել:
Ըստ Lenta.ru-ի, Ինդոնեզիայի ԱԳ նախարարի տեղակալ Աբդուրահման Մոհամմեդ Ֆաքիրը հայտարարել է, որ ինդոնեզացիներին չեն ձերբակալել, պարզապես հարցաքննել են:
Պարզվել է, որ նրանք սիրիացիներին օգնություն ցուցաբերող ինդոնեզական մարդասիրական կազմակերպության անդամներ են:





























