ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` խախտումները վերացրել է, արտադրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք եւ ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաեւ «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման պահանջներին` Ծառայության պետի հունիսի 2-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է»: