ԱՄՆ բնակիչների մեծ մասն անհանգստացած է եկամուտների անհավասարությամբ, գրում է The New York Times-ը:
Թեթրի անցկացրած հարցման տվյալների համաձայն, ԱՄՆ քաղաքացիների 66 տոկոսը համարում է, որ իրենց եկամուտները պետք է ավելի հավասարաչափ բաշխվեն: Ամերիկացիների մոտ 60 տոկոսը կառավարության կարեւոր խնդիրներից է համարում հարուստների ու աղքատների միջեւ տարբերությունը կրճատելը:
Միաժամանակ, Հանրապետական կուսակցության կողմնակիցներից միայն 1/3-ն է կողմ արտահայտվել եկամուտների բաշխման հարցում պետության դերի մեծացմանը: Դեմոկրատների շարքում այդ ցուցանիշը 80 տոկոս է, հաղորդում է Gazeta-ն:
Վերջին տարիների զգալիոներն կրճատվել է այն ամերիկացիների թիվը, որոնք համարում են, որ երկրի բոլոր քաղաքացիները հաջողության հասնելու հավասար հնարավորություններ ունեն ներկա պայմաններում: Հարցման համաձայն նրանց թիվը նվազել է՝ հասնելով 17 տոկոսի: 10 ամերիկացիներից 6-ը համարում է, որ հաջողության հասնելու հնարավորություն ունեն միայն «վերեւներում»:
Երկրի բնակիչների 2/3-ը կողմ է, որ բարձրանան այն մարդկանց հարկերը, որոնց տարեկան եկամուտը անցնում է 1 մլն դոլարից:





























