Բելգիացի գիտնականները պարզել են, որ կրիտիկական իրավիճակներում մարդու ուղեղը 30 տոկոսով ավելի ակտիվ է աշխատում։ Դա պայմանավորված է արյան մեջ արտադրվող հորմոնների մեծ քանակով, սրտի աշխատանքի արագացմամբ ու թթվածնի հագեցվածությամբ։

Մասնագետները մի շարք փորձարկություններ են անցկացրել, որոնք ընթացքում պարզվել է, որ բարդ եւ  կրիտիկական իրավիճակներում մարդը կարող է լուծում գտնել շատ ավելի արագ, քան երբ նա հանգիստ է։ Դրա պատճառն այն է, որ արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին հորմոն է դուրս նետվում, ինչպես նաեւ արագանում է շնչառությունն ու սրտխփոցը, ինչի արդյունքում ուղեղն ավելի շատ թթվածին է ստանում։ Հետեւաբար ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, եւ մարդն ավելի արագ է լուծումներ գտնում, գրում է SIANews-ը։

Մասնագետները նաեւ պարզել են, որ բարդ իրավիճակներում մարդու ուղեղը կարող է գերունակություններ դրսեւորել։ Փորձարկությունների ընթացքում պարզվել է, որ մասնակիցները, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես, 80 տոկոսով կանխատեսել են ապագան, փոխանցում է Svopi-ն։