Գիտնականները բացատրել են, թե ինչու են կատուները քմահաճություններ դրսեւորում այս կան այն սնունդը ուտելիս։ Պարզվում է, կատուների մոտ սննդի ընտրության համար պատասխանատու են 2 համային ընկալիչ։ Մասնագետները ուսումնասիրել են Tas2r38 եւ Tas2r43 ընկալիչները, որոնք պատասխանատու են դառնահամության ընկալման համար։

Հետազոտության համար ընտրվել են ֆենտիլտիոկարբամիդներն ու պրոպիլտիոուրացիլները, որոնց մոլեկուլյար կառուցվածքը հիշեցնում է բրյուսելյան կաղամբի եւ բրոկոլի կառուցվածքը։ Պարզվում է, որ կատուները դառնահամությանը բոլորովին այլ կերպ են արձագանքում, քան մարդիկ, գրում է Informing-ը։

Մասնագետները նշում են, որ կատուները գիշատիչ են եւ չեն օգտագործում բուսական սնունդ։ Հենց դրա համար էլ նրանց պետք չեն դառնահամությունը տարբերակող ընկալիչներ, որը պետք են մյուս կենդանիներին թունավոր բույսերը ուտելիներից տարբերակելու համար։