Air India ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մադուրայ քաղաքում, որպեսզի վերցնի հիվանդին փոխպատվաստելու համար անհրաժեշտ սիրտը, գրում է The Daily Mail-ը։

Սիրտը պատկանում էր 29-ամյա տղամարդուն, որը վթարի էր ենթարկվել։ Բժիշկները ուղեղի մահ էին արձանագրել, իսկ մահացածի ընտանիքը թույլ էր տվել փոխպատվաստել նրա սիրտը, երիկամները, լյարդը եւ աչքերը, գրում է Gazeta-ն։

Սիրտը օդանավակայան էին հասցրել շտապ օգնության մեքենայով, որից հետո օդանավը այն տեղափոխել էր Չեննայ, որտեղ սիրտը փոխպատվաստել էին 48-ամյա հիվանդ մի տղամարդու։