Փազլները, չնայած իրենց պարզությանը, շատ օգտակար են ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար: Երեխաների համար դա օգտակար է, քանի որ փազլ հավաքելիսն նրանք ամրացնում են իրենց մատները, ինչպես նաեւ սովորում են մարզել ձեռքերը եւ ճիշտ բռնել տարբեր փոքրիկ առարկաներ: Փազլները նաեւ զրագացնում են երեխաների տրամաբանությունը, խոսքը եւ ծանոթացնում նրանց շրջակա աշխարհին՝ հավաքված պատկերների միջոցով:
Կան նաեւ փազլներ դեռահասների համար, որոնք կարող են գոնե որոշ ժամանակով նրանց շեղել համակարգչից եւ զբաղմունք դառնալ ընկերների հետ միասին, հաղորդում է Mignews-ը:
Միաժամանակ, բազմաթիվ մեծահասակներ սիրում են երեկոն անցկացնել հերթական մեծ պատկերը հավաքելով: Հոգեբաններն ասում են, որ դա հանգստացնում է եւ հզոր հակասթրես է:





























