Բրիտանացիների ավելի քան մեկ քառորդը չի հիշում իր ամուսնական երդումը: Այս մասին գրում է Metro-ն՝ վկայակոչելով Sony HandyCam-ի համար անցկացված նոր հարցումը: Հարցվածների 54%-ի կարծիքով, հիշողության կորստի պատճառը «հարսանեկան քաոսն է»:

Բացի այդ, հետազոտության մասնակիցների 21%-ը հայտարարել է, որ ամենից շատ վախեցել են վատ տեսք ունենալ սեփական հարսանիքի տեսանյութում: Պարզվել է նաեւ, որ «հարսանեկան» ամենամեծ ափսոսանքն այն է, որ նրանք ընդհանրապես չեն նկարահանել իրենց պսակադրության արարողությունը:

Ըստ Gazeta-ի, հարցմանը մասնակցել է ամուսնացած 2 հազար բրիտանացի: