Ֆրանսիացի հնագետները գրեթե ամբողջությամբ պահպանված արիստոկրատուհու մարմին են գտել, որը մահացել է XVII դարում: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
350 տարեկան մարմնի վրա նույնիսկ հագուստն է մնացել՝ զգեստն ու կոշիկները: Ամբողջությամբ պահպանվել են նաեւ կնոջ մազերը, մաշկը եւ ուղեղը:
Inrap հնագիտական ինստիտուտի տվյալների համաձայն, մահցածը Լուիզա դե Կենգո անունով այրին է՝ կոմսուհի Բրեֆեյակը: Նա մահացել է 1658 թվականին, 60 տարեկանն անց եւ թաղվել իր ամուսնու սրտի կողքին:
Ըստ Gazeta-ի, անհրաժեշտ հետազոտություններից հետո կնոջը վերահուղարկավորելու են նրա հայրենի Ռեննում: Գիտության համար պահպանելու են նրա հագուստը: Հնարավոր է՝ այն նաեւ ցուցադրության հանեն:





























