Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքում հունիսի 3-ին կազմակերպվել է հուշ-ցերեկույթ` նվիրված ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ալբերտ Մարգարյանի 50-ամյա տարելիցին, որին ներկա էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հերոսի հարազատներ եւ մարտընկերներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել հերոսի մանկությանը, ապրած տարիներին եւ արցախյան գոյապայքարում նրա կատարած սխրագործություններին:
Վերջում ցուցադրվել է Ալբերտ Մարգարյանի եւ նրա մարտընկերների անցած հերոսական ուղու մասին պատմող «Շոշի նվիրյալները» ֆիլմը:



























