Հունիսի 3-ին Մոսկվայում կայացավ Betting Awards 2015 մրցանակաբաշխությունը:
Հայկական Վիվառոբեթ ընկերությունը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն առցանց-բուքմեյքեր» անվանակարգում՝ հետեւում թողնելով ռուսական եւ ուկրաինական մի շարք խոշոր մրցակիցների: Այդ մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Հատկանշական է, որ Վիվառոբեթը լավագույնի կոչմանն արժանացավ հենց օգտագործողների քվեարկության արդյունքում: Մասնագետները որպես ընկերության գլխավոր մրցակցային առավելություններ ընդգծեցին ծառայությունների լայն տեսականին, նորարարական դիզայնը, լեզուների հարուստ ընտրությունը եւ մշտական թարմացումները:




























