Հայկական հողերում, որոնք ներկայում պայմանականորեն Թուրքիայի մաս են կոչվում, ծագումով հայ միլիոնավոր մարդիկ են բնակվում, եւ նրանց իրավունքները պաշտպանված չեն: Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի պատմական հողերի եւ տարածքների բռնագրավման եւ Հայերի մեծ հայրենասպանության դատապարտման մասին» իր օրինագիծը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը պետք է ձեւավորի նվազագույն եւ առավելագույն իրավունքները՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական, որոնք պետք է ներկայացնի Թուրքիային: «Նկատի է առնվում հստակ գործողությունների անհրաժեշտությունը»,- նշեց Փոստանջյանը:

Պատգամավորի համոզմամբ, ներկայում Թուրքիայում բնակվող հայերի բազմաթիվ իրավունքներից մեկը մայրենի լեզվի ուսումնասիրության հնարավորությունն է: Բայց այդ իրավունքը խախտվում է: Իսկ Թուրքիան մինչեւ հիմա Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի կողմ չի հանդիսանում (ազգային փոքրամասնությունների լեզվի պաշտպանության մասին - խմբ.):

Այլ հարցերի թվում, օրինագիծը կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, ենթադրաբար՝ 2015 թվականի սեպտեմբերին: