Հայաստանի կառավարությունն այսօր` օգոստոսի 5-ին, որոշել է իր պահուստային ֆոնդից 2500 եվրո տրամադրել արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» 2010 թ. փետրվարի 9-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով։ 

Կառավարության նիստի ընթացքում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Ասատրյանը Եվրոդատարանին բողոքել է 1 օր ավելի ժամկետ կալանավայրում անցկացնելու համար։ Ըստ Դանիելյանի՝ այդ բողոքը հիմնավոր է, սակայն նման դեպքերը հետեւանք են օրենքների անկատարության։

Ասատրյանին 2000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կվճարվի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում: