Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու վերաբերյալ Բաքվի առաջարկից  պարզ է դառնում, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավել Թուրքիային: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ, որ երբ ուզի առաջարկ ներկայացնի: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման գործողությունների է դիմում: Պարզից էլ պարզ է, որ փորձում է Թուրքիային խցկել բանակցային պրոցեսների մեջ, որը, սակայն, անհնար է: Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման գործում անելիք չունի եւ չի էլ կարող ունենալ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: