Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 09.45-ին, Երեւանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 19 տան մոտից բերման են ենթարկել 55-ամյա Մարմար Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:




























