Հայաստանի կառավարության որոշմամբ այսօր՝ օգոստոսի 5-ին 24,6 մլն դրամ (մոտ 70 հազ. դոլար) է հատկացվել Ռուսաստանին անտառային հրդեհների մարմանը աջակցելու նպատակով։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ այս գիշեր Ռուսաստան են մեկնել 28 փրկարարներ, 10 տոննա տարողությամբ ճապոնական 4 հրշեջ մեքենաներ։ Այսօր լրացուցիչ կուղարկվեն 150 պոմպեր, անհրաժեշտության դեպքում՝ 3,5 տոննա տարողությամբ մեքենաներ։ Հայաստանում նման մեքենաների թվաքանակը 19-նն է, որից 6-ը՝ ամենագնաց։ Հայկական տեխնիկան տեղակայվելու է Նիժնի Նովգորոդի մերձակայքում։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթվա անսովոր բարձր ջերմաստիճանի պատճառով Ռուսաստանի կենտրոնական շրջաններում սկսել են այրվել անտառները։ Հրդեհներն ընդգրկում են մոտ 120 հազ. հա տարածք, ուր առկա են 770 հրդեհային օջախներ։ Մոտ 50 մարդ զոհվել է, լիովին այրվել է 2 հազ. տուն։